ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Միքայել Մինասյան. Ռուսաստանը 24 ժամում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստան

Միքայել Մինասյան. Ռուսաստանը 24 ժամում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստան
15.11.2020 | 22:17

Պատերազմի սկզբից կար չորս կողմ՝ բանակը, դաշնակիցը, դավաճան իշխանությունն ու թշնամին, Facebook-ի իր էջում գրել է Միքայել Մինասյանը:


«Բանակը, չնայած հաճախ տրվող քաոտիկ, անտրամաբանական հրահանգներին ու քաղաքական միջամտություններին, հերոսաբար կռվեց։ Իշխանությունը դավաճանեց, արդյունքում թշնամին հաղթեց: Օգնությունը կարող է լինել ոչ բավարար, բայց երբեք չի կարող լինել չգնահատված։ Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր։


Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստանի Հանրապետություն։
Ռուսաստանը պատերազմի առաջին օրից արել է աղետի հանգուցալուծման հայանպաստ հիմնավոր առաջարկներ, որոնք ամեն անգամ մերժում էր խելագարը մինչև հասցրեց կապիտուլյացիայի։


Դետալները շատ են. ռազմական օգնությունից մինչև դիվանագիտական աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի փոխարեն, նույնիսկ մեր հարևանների հետ։
Իսկ այս օրերին, երբ Հայաստանը խճճվել է կոմպլեքսների, ստի ու ցավի հորձանուտում և կորցրել ամենակարևոր չորս օրը, Ռուսաստանի նախագահը, տեսնելով աղետաբեր անգործությունը, անձամբ ստանձնեց հոգևոր և մշակութային արժեքները փրկելու առաքելությունը և Քարվաճառից հայկական զորքի էվակուացիայի հետաձգումը»

Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ